մայրենի

Առաջադրանքների փաթեթ. 5-3 դասարան

Փետրվար 20

Օրվա առաջադրանք՝ 

1.Կարդա՛ առակը և լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.
— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:
Որսորդը վախից գունատվեց և դողդողալով շշնջաց.
— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, ովքեր ….

2.Վերնագրիր  առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
3. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչու է փետրվարի 21-ը համարվում մայրենի լեզվի օր:
4.Կարդա Վահան Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
5. Կրկնիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը
Реклама

ընտրություն

Փետրվարի 21. 2018թ.

1. Մտքի մարզանք:

2. Թեմա՝ Տրամաբաություն: Ռեբուսներ:

Առաջադրանք 1.

գհգ.jpg

Առաջադրանք 2.

333

Առաջադրանք 3.

14591584_902458036521583_9086606221729324540_n

12:3=4

5-4=1

99-1=98

1+98+4=103

Առաջադրանք 4.

images (1)

87

Առաջադրանք 5.

1221

մաթեմատիկա

Փետրվարի 21. 2018թ.

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝  Բաժանարարներ և բազմապատիկներ:

Բաժանարարներ և բազմապատիկներ
Օրինակ՝
Տոնական սրահը զարդարելու համար ձեռք բերեցին 45 մեխակ, որոնցից կազմեցին միևնույն թվով ծաղիկներ պարունակող ծաղկեփնջեր:
Մտածելով, թե քանի՞ ծաղկեփունջ կարելի է կազմել, ստանում ենք, որ կարող է լինել 9 ծաղկեփունջ, որոնցից յուրաքանչյուրում կա 5-ական մեխակ՝ 45:9=5:
Եթե բնական թիվն անմնացորդ բաժանվում է երկրորդ բնական թվի վրա, ապա առաջին թիվը կոչվում է երկրորդի բազմապատիկ, իսկ երկրորդ թիվը՝ առաջինի բաժանարար:
Suns2.png
Ուրեմն՝ 45 թիվը 9-ի բազմապատիկ է, իսկ 9 թիվը՝ 45-ի բաժանարարը:
Շարունակելով մտածել ծաղկեփնջերի խնդրի մասին, նկատում ենք, որ օրինակ 8 ծաղկեփունջ հնարավոր չի լինի կազմել, քանի որ 45-ը անմնացորդ չի բաժանվում 8-ի վրա: Սա նշանակում է, որ 8 թիվը 45 -ի բաժանարարը չէ, իսկ 45 թիվը 8-ի բազմապատիկը չէ:
a թվի բաժանարար կոչվում է այն թիվը, որի վրա a-ն բաժանվում է անմնացորդ:  
Դիցուք m-ը և n-ը բնական թվեր են: m թիվը կոչվում է n թվի բաժանարար, եթե գոյություն ունի այնպիսի k բնական թիվ, որ՝ n=mk:
Օրինակ՝ 5-ը 120 թվի բաժանարարն է, քանի որ՝ 120=524:
15 թիվն ունի չորս բաժանարարներ՝ 1,3,5,15, քանի որ դրանցից յուրաքանչյուրի վրա այն բաժանվում է անմնացորդ:

1 թիվը ցանկացած բնական թվի բաժանարարն է:

a բնական թվի բազմապատիկ կոչվում է այն թիվը, որը անմնացորդ բաժանվում է a-ի:

Ցանկացած բնական թիվ ունի անվերջ թվով բազմապատիկներ:
Բնական թվի ամենափոքր բազմապատիկը հենց ինքը թիվն է:
Օրինակ՝   9-ը թվի առաջին հինգ բազմապատիկները հետևյալ թվերն են՝ 9,18,27,36,45:

Հասկանում եմ շատ է բայց պետք է գրենք:

Առաջադրանք 1.

Ճի՞շտ է, որ 5-ը 25 թվի բաժանարարն է:
Պատասխան՝

Առաջադրանք 2.

Թվարկիր 9 թվի բոլոր երկնիշ բնական բազմապատիկները:
Պատասխան՝

Առաջադրանք 3.

Առանց հաշվարկների որոշիր, թե ո՞ր ամենափոքր պարզ թվի բազմապատիկն է 1945 արտադրյալը:
Պատասխան՝ 1945 արտադրյալը             -ի բազմապատիկն է:

Առաջադրանք 4.

5543241

Առաջադրանք 5.

5413

Առաջադրանք 6.

5241

Առաջադրանք 7.

4521

մաթմատիկա

Փետրվարի 20. 2018թ.

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Ուղղանկյունանիստ: Ուղղանկյունանիստի ծավալը:

Առաջադրանք 1.

Չափեցին լճակի ծավալը: Հետևյալ բանաձևերից ո՞րը կարող է լինել լճակի V ծավալը:
Լուծում՝ 

Պատասխան՝

  • V=75000մ³
  • V=94000մ
  • V=70000մ²
  • V=72000մ²

Առաջադրանք 2.

Psk_taisnst.png
Հաշվիր ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա հիմքի կողմերը 4 սմ և 9 սմ են, իսկ բարձրությունը 4 սմ է:

Առաջադրանք 3.

Գտիր խորանարդի կողի երկարությունը, եթե նրա ծավալը 64 մ³ է:

Առաջադրանք 4.

Cube_t2.png
Որոշիր խորանարդի A կետի հեռավորությունը C կետից, եթե B կետի հեռավորությունը A կետից 56 սմ է:

 

Առաջադրանք 5.
ււււ.png

Ուղղանկյան մի կողմը 63 սմ է, իսկ պարագիծը՝ 156 սմ: Որքա՞ն է ուղղանկյան երկրորդ կողմը:
Պատասխան՝ ուղղանկյան երկրորդ կողմը       սմ է:

Առաջադրանք 6.

Տրված է ուղղանկյուն:
E                                      L
Taisnsturu_skaits1.png
M                                    N

Ավելացնենք ևս մեկ ուղղանկյուն այնպես, որ երկու ուղղանկյունների համար LN կողմը լինի ընդհանուր:

E                                     L                                    L1
Taisnsturu_skaits2.png
M                                    N                                   N1
Քանի՞ ուղղանկյուն կա նկարում՝
Ավելացնենք ևս մեկ ուղղանկյուն:
E                                      L                                      L1                                  L2
Taisnsturu_skaits3.png
M                                   N                                       N1                                 N2
Քանի՞ ուղղանկյուն կա հիմա՝
Ենթադրենք, թե 1-ին ուղղանկյանը ավելացված են ևս 6 ուղղանկյուններ:
Քանի՞ ուղղանկյուն կլինի այդ դեպքում՝

Փետրվար 19

Փետրվարի 19-ին ծնվել է Հովհաննես Թումանյանը: Թումանյանական օրերին Արևելյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիների պատրաստած նյութերը՝ այստեղ: Անդրադարձ կատարված աշխատանքներին:

 Անգիր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծությունը:

Օրվա առաջադրանք՝
1.Բաց թողնված տառերը , երկհնչյունները լրացրո՛ւ:

 Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն օրգանիզմի առող.  և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա.  ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:
2.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին: 
 Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Հարց-առաջադրանք
 Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:
3.Գրի´ր յուրաքանչյուր բառի հոմանիշը, ապա՝ հականիշը՝
հարձակվել, խրախուսել, վաճառել, արթնանալ, լացել:

English

5-րդ դասարան

February 12-16

Դաս 1

Ինքնաստուգում՝ թեմաներ՝

ներկա` (I go,you go, he goes, she goes, it goes, they go, we go)-սովորաբար կատարվող, կրկնվող գործողությունների համար:every day(ամեն օր), every morning(ամեն առավոտ), often(հաճախ), usually(սովորաբար)):

Հիշեք՝ Հարցականը կազմվում է do/does-ի միջոցով, որը դրվում է նախադասության սկզբում, վերջում դնում ենք հարցական նշան(?). Does-ի դեպքում գործողություն ցույց տվող բառի վերջին s տառը դուրս է գալիս: Do I go?, Do you go?, Does he go?, Does she go?, Does it go?, Do they go?, Do we go?

She goes to school at 8 o’clock every day.

Does she go to school at 8 o’clock every day?

Անցյալ` Հիշեք՝ (կանոնավոր և անկանոն բայեր: Հարցականը կազմվում է did-ով, որը դրվում է նախադասության սկզբում, վերջում դրվում է հարցական նշան(?), իսկ անցյալը դառնում է ներկա):

Օր՝. We went to London two years ago.

Did we go to London three years ago?

Ապառնի` will, նաև be going to.

Դաս 2

New Flat` էջ 139, վարժ. 10՝ վարժ կարդալ:

Լրացուցիչ՝ երկխոսությունը սովորել անգիր:

բնագիտություն

Լճեր, ջրամբարներ

Ի՞նչ է լիճը:

Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեքօրինակներ:

Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Թվարկիր Հայաստանի լճերը և ջրամբարները:

Ինչ նպատակով են օգտագործում ջրամբարում կուտակված ջուրը:

Որպես կանոն՝ անհոսք լճերն ———— են, իսկ հոսունները՝ —————:

Որ լիճն է կոչվում անհոսորն է հոսուն:

մայրենի

Երկհնչյունների ուղղագրությունը

ույ-յու

1.Լրացրու՝ գրելով  ույ, յու կամ ու:

Համբ-րել, աշխ-ժ, զգ-շ, զգ-շություն, թ-լատրել, թ-լտվություն, թ-լամորթ, գ-նավոր, թ-նավոր, ընկ-զենի, զր-ց, հ-րանոց, աղբ-ր:

2.Մեկական նախադասության մեջ գործածիր հետևյալ բառերը՝

ա) սյուն-սույն

բ ) բույր-բյուր

գ) հույս-հյուս

3. Շարքերը լրացրու համապատասխան երկհնչյուն ունեցող բառերով՝

ույ- ատամնաբույժ, ….

յու- հյութալի, ….

4.Լրացրու յու կամ ու:

Հուշում՝ յու երկհնչյունը գրվում է գոյականներում, ու ձայնավորը՝ ածականներում:

Մեր առջև անսպասելիորեն բացվեց շլացուցիչ շառաչ-նով գահավիժող ջրվեժը:
Անթարթ հայացքով նայում էի շառաչ-ն ջրվեժին:
Նա հնչ-ն ձայնով արտասանում էր հայերենի բաղաձայն հնչ-նները:
Լեռներից իջնող շառաչ-ն գետը հոսում էր դաշտի մեջտեղով՝ իր խոխոջ-նը լսելի դարձնելով հեռուներում:
Թշնամու հարձակման ժամանակ շարժում էին զանգի պողպատե լեզվակը, և նրա ղողանջ-նը սփռվում էր շրջակա գյուղերում:

5.Յուրաքանչյուր կենդանու անվան դիմաց գրիր երկհնչյուն ունեցող մեկ բառ (կամ ձագի, կամ արձակած ձայնի անունը, կամ էլ այդ կենդանու խմբի անունը):

Օրինակ՝ արագիլ-կափկափյուն (արձակած ձայնը)

առյուծ, ձի, թռչուն, ոչխար, կով

մաթեմատիկա

Փետրվարի 16. 2018թ.

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝ Ուղղանկյունանիստ: Ուղղանկյունանիստի ծավալը:

Արդեն գիտենք երկարության չափման միավորները, օրինակ՝ մմ,սմ,դմ,մ,կմ:
Գիտենք նաև հարթ պատկերների մակերեսների չափման միավորները, օրինակ՝ մմ²,սմ²,դմ²,մ²,կմ²:
 Տարածական մարմինների դեպքում չափում են նաև ծավալը և դրա համար պետք են համապատասխան չափման միավորները:
Որպես ծավալի չափման միավոր ընդունում են այն խորանարդի ծավալը, որի բոլոր կողերը հավասար են  1երկարության չափման միավորի:
Tilpums1.png
մմ³,սմ³,դմ³,մ³,կմ³
1կմ³=1000000000մ³1մ³=1000դմ³=1000000սմ³1դմ³=1000սմ³1սմ³=1000մմ³
Հեղուկների ծավալները չափելիս հաճախ, որպես չափման միավոր օգտագործում են լիտրը:
1լ=1000սմ³=1դմ³
Եթե չափում ենք ուղղանկյունանիստի ծավալը, ապա պետք է պարզենք, թե քանի՞ փոքր (միավոր) խորանարդ է տեղավորվում նրա մեջ:
Օրինակ
Դիցուք ուղղանկյունանիստի հիմքում 3 սմ և 4 սմ կողմերով ուղղանկյուն է: Այդ ուղղանկյունը ծածկելու համար պետք է 34=12 հատ փոքր քառակուսի: Նրանք ծածկում են ուղղանկյունանիստի առաջին շերտը:
Suns6.png
Tilpums2.png
Ուղղանկյունանիստի բարձրությունը որոշում է, թե քանի՞ շերտ պիտի ծածկել:
Tilpums3.png
Suns2.png
Եթե բարձրությունը 3 սմ է, ապա ուղղանկյունանիստն ունի 3 շերտ: Արդյունքում, ամբողջ ուղղանկյունանիստը լցնելու համար ընդամենը պետք է 334=36 փոքր խորանարդ: Սա նշանակում է, որ ուղղանկյունանիստի ծավալը 36սմ³ է:
Տեսանք, որ իմանալով խորանարդի երեք կողերը՝ չափումները, կարողանում ենք հաշվել ուղղանկյունանիստի ծավալը:

Դիցուք a-ն, b-ն և c-ն ուղղանկյունանիստի չափումներն են, ապա ուղղանկյունանիստի ծավալը կարելի է հաշվել V=abc բանաձևով:

Առաջադրանք 1.

Որոշիր խորանարդի ծավալը, եթե խորանարդի կողը 9 մ է:
Խորանարդի ծավալը՝
V=9X9X9=729 մ³

Առաջադրանք 2.

Ծավալների չափման միավորների վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:
Ընտրիր ճիշտ պնդումը.
  • 1մ³=100դմ³
  • 1մ³=1000դմ³
  • 1սմ³=10մմ³

Առաջադրանք 3.

Psk_taisnst.png
Որոշիր ուղղանկյունանիստի հիմքի մակերեսը, եթե նրա բարձրությունը 5 սմ է, իսկ ծավալը՝ 160 սմ3:
Լուծում՝
Հիմքի մակերեսը հավասար է
  • սմ²
  • դմ²
  • մ²

Առաջադրանք 4.

Ջրի բաքն ունի ուղղանկյունանիստի ձև: Հիմքում 18 դմ կողմով քառակուսի է, իսկ բարձրությունը 8 դմ է: Ջրով լցված է բաքի կեսը: Որքա՞ն կլինի ջրի մակարդակը, եթե բաքը դնենք կողմնային նիստի վրա:
Լուծում՝
Պատասխան՝

Առաջադրանք 5.

1. Արտահայտիր խորանարդ սանտիմետրերով՝ 9 մ³ =        սմ³
2. Արտահայտիր խորանարդ սանտիմետրերով՝ 12 դմ³ =      սմ³
3. Արտահայտիր խորանարդ դեցիմետրերով՝ 5000 սմ³ =        դմ³

Առաջադրանք 6.

gift.jpg
Նվերը փաթեթավորված է ուղղանկյունանիստի ձևով տուփի մեջ: Հիմքի կողմերի երկարությունները 9 սմ և 11 սմ են, իսկ կողմնային կողը 15 սմ է: Որոշիր պահանջվող ժապավենի երկարությունը, եթե ժապավենակապի վրա ծախսվում է 30 սմ:
Պատասխան՝ պահանջվում է               սմ ժապավեն:

 

Առաջադրանք 7.

Psk_taisnst.pngՈւղղանկյունանիստի հիմքում քառակուսի է, որի կողմը 14 սմ է: Հաշվիր հիմքի մակերեսն ու պարագիծը:

Պատասխան՝     հիմքի պարագիծը              սմ է,  հիմքի մակերեսը՝                          սմ²:

մայրենի

Հովհաննես Թումանյան. Անբախտ վաճառականները

 

TumanyanՄի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։