Համակարգչի մասեր․ ներածման սարքեր

Ներածման՝ մուտքի սարքեր

Ներածման՝ մուտքի, սարքավորումներն անհրաժեշտ են համակարգիչներ տեղեկատվություն՝ ինֆորմացիա, ներմուծելու, մտցնելու համար, ինչպես օրինակ՝ որևէ տառ մուտքագրելու կամ համակարգչի որևէ գործողություն կատարելու հրաման տալու համար։

ՄկնիկМышка

Mouse

Օգտագործվում է համակարգչի էկրանին ցուցադրված օբյեկտների հետ փոխազդելու համար։ Սովորաբար մկնիկն ունի ձախ և աջ կոճակներ։ Օգտագործելով ձախ կոճակը՝ ընտրում եք անհրաժեշտ օբյեկտ և սեղմելով էկրանին ակտիվացած տարածքի վրա՝ հրահանգ եք տալիս։ Աջ կոճակն օգտագործվում է էկրանին տեղակայված՝ հաճախակի օգտագործվող ցանկի օբյեկտները ցուցադրելու համար c05531510
ՍտեղնաշարКлавиатура

Keyboard

Ստեղների շարք, որը նման է գրամեքենայի ստեղնաշարին: Ստեղնաշարն օգտագործվում է տեքստ, ինչպես օրինակ՝ տառեր կամ թվեր համակարգիչ մուտքագրելու համար 51DoihUGCWL._SX300_QL70_
ԽոսափողМикрофон

Microphone

սարք, որն օգտագործվում է աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդկանց հետ խոսելու համար: Խոսափողի միջոցով համակարգչում կարելի է ձայնագրություն կատարել: Խոսափողը նաև հնարավորություն է տալիս ձայնագրելու խոսք, իսկ համակարգիչն այն փոխարկում է տեքստի: J45118000000000-00-500x500
ԾրիչСканер

Scanner

սարք, որը նման է լուսապատճենման մեքենայի: Այս սարքի միջոցով հնարավոր է համակարգիչ փոխանցել լուսանկարի կամ փաստաթղթի ճշգրիտ պատճենը։ Ծրիչը կարդում է էջը և փոխակերպում այն թվային ձևաչափի, որը համակարգիչը կարող է ընթերցել։ Օրինակ՝ ծրիչի միջոցով կարելի է համակարգիչ մուտք անել ընտանեկան լուսանկարները: m002723952_sc7
Վեբ խցիկВеб камера

Webcam

տեսախցիկի նման սարք: Այն հնարավորություն է տալիս լուսանկարելու, ինչպես նաև ուղիղ եթերով պատկերներ ուղարկելու այլ օգտվողների: Վեբ խցիկը հնարավորություն է տալիս ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին տեսնելու ձեզ միմյանց հետ հաղորդակցվելու ընթացքում: trust-exis-webcam-black-silver-17003

Оставьте комментарий